Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ հիսթերիկա է սկսվել: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Միխեևը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին դիմելը, ԵՄ-ին փախստականներով շանտաժի ենթարկելը, ՌԴ-ի հետ 16 պատերազմների և նեղուցները փակելու մասին հայտարարությունները՝Էրդողանի հիսթերիկայի վառ օրինակ են: Ըստ նրա, այն հանգամանքը, որ հենց Էրդողանն է այսօր այցելում Մոսկվա խոսում է այն մասին, թե այս հանդիպումն ումն է ավելի շատ անհրաժեշտ: Այսօր Մոսկվայում կայանալու է Պուտին-Էրդողան հանդիպումը: