22.04.2025
Ֆրանսիան անհանգստացած է. Մակրոնը քննադատել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Բաքվին զենքի մատակարարումները

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ կոչ անելով գործադրել ջանքեր՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները։


Պատրիարքը նշում է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։


«Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով գրանցվել են հարյուրավոր զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության և զինծառայողների շրջանում։


Պարոն նախագահ, ցավալի է տեղեկանալ իսրայելական մամուլից, որ ռազմական ինքնաթիռները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի կողմից, մատակարարում է Իսրայելը։


Իսրայելից ուղարկվող սպառազինությունը, անօդաչու թռչող սարքերն ու հրետանին օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։


Նման գործելաոճը նշանակում է, որ Իսրայելը, որին անհրաժեշտ է ավելի շատ խաղաղություն, օգնում է Ադրբեջանին վերակենդանացնելու իր թշնամաքը հայերի դեմ՝ խաղաղաստեղծ դիրքորոշում որդեգրելու փոխարեն։


Սույն նամակով դիմում ենք Ձերդ գերազանցությանը՝ հայցելով միջնորդել Ձեր կառավարությանը՝ դադարեցնելու Ադրբեջանին զենքի մատակարարումները։


Դուք խաղաղասեր անձ եք և մեկը, որը քաջածանոթ է Հոլոքոստի և ջարդերի հետևանքով իր ժողովրդի տառապանքներին, հետևաբար, ապավինում ենք Ձեր խղճին և դատողությանը՝ անելու հնարավոր ամեն բան, որպեսզի Իսրայելը դադարեցնի ագրեսոր թշնամի Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը»,- ասված է պատրիարքի նամակում։

Հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան