Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված երկրի 3 քաղաքական կուսակցություններ կամ չեղարկել կամ հետաձգել են իրենց կուսակցական միջոցառումները: Ծայրահեղ աջ Ազգայնական շարժում կուսակցությունը հետաձգել է քաղաքապետերի մասնակցությամբ նախատեսված հանդիպումը, որը պետք է կայանար մարտի 27-30-ը: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նախատեսում է մարտի 28-29-ը իր հերթական 37-րդ համաժողովն անցկացնել՝չնայած կուսակցության ներկայացուցիչ Ֆաիկ Օզտրակը նշել է, որ նրանք սպասում են առողջապահության նախարարության հայտարարությանը: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ կարող է չեղարկվել Նովրուզի կապակցությամբ հանդիպումները Դիարբեքիրում և այլ քաղաքներում: