Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:"Անպատմելի ոգեւորություն էր տիրում: Մեզ հետ էր նաեւ լեգենդար Կոմանդոսը: Մեր ոգին անպարտելի է: Անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ",- գրել է քաղաքապետը և հրապարակել տեսանյութ: