Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով, իրանական ուժերն ու նրա ներկայացուցիչները Սիրիայում հավաքագրել են մոտ 9000 երիտասարդ մարտիկների՝երկրի հարավի և հյուսիս-արևելքի շիական համայնքներից: Իրանական ուժերը հավաքագրել են 5350 մարտիկ Սիրիայի հարավային շրջաններից, ինչպես նաև 3600-ին՝երկրի հյուսիս-արևելյան շրջաններից: Սիրիայում քաղաքացիական պատերազմի ողջ շրջանում Իրանն աջակցել է Բաշար Ասադին, ինչպես ռազմական առումով, այնպես էլ ֆինանսական: