Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է հակամարտող կողմերի միջև հրադադարի անհրաժեշտությունը։