Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական իշախնությունները հերքում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Հադրութը գրավելու» մասին հայտարաությունը, որը նա արել է ադրբեջանի ժողովրդին դիմելիս: «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում», - գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Հադրութը գրավելու լուրը համարել է ցնդաբանություն: «Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ», - ասված է նրա հայտարարության մեջ: