Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը, ինչը զգալի օգուտ կբերի նրանց, ովքեր տուժել են: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը: «ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների մարմինների տեղափոխմանը, ինչպես նաև գերի ընկածներին ազատ արձակելուն: Սակայն կողմերը պետք է համաձայնության գան իրենց ձևաչափի շուրջ: Կողմերը պետք է համաձայնություններ ձեռք բերեն գործառնական և նյութատեխնիկական ապահովման հարցերի շուրջ, և այդպիսի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Մենք շարունակում ենք նրանց հետ քննարկումները՝ առաջարկներ ներկայացնելով», - նշել է նա: Շուեպը նաև ասել է, որ բացի այդ պետք է երաշխավորվի նաև ԿԽՄԿ խմբերի անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունը տեղի ունենա: