Իսրայելի Գերագույն դատարանը երկուշաբթի մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին միջնորդությունը, քանի որ լսումներ սկսելու համար չունեն ապացույցներ, արդյոք դրանք օգտագործվել են Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար թե՞ ոչ: Այդ մասին հաղորդում է Երուսաղեմ փոստ պարբերականը:
Ըստ պարբերականի՝ Մալայզիայի գործի դեպքում Բարձրագույն դատարանը նույնպես մերժել էր համանման միջնորդությունը, բայց այն ժամանակ բուռն լսումներ էր անցկացրել այդ թեմայով: Այս գործով դատավոր Յոզեֆ Էլրոնը հայտարարել է, որ միջնորդության մեջ բացակայում են հիմնական ապացույցները՝ նույնիսկ լսումներ սկսելու համար:
Սակայն, որոշումը չի արգելում ավելի ուշ, ապացույցների առկայության դեպքում, նոր միջնորդություն ներկայացնելը: Այս փուլում անհասկանալի է, թե արդյո՞ք հնարավոր է բավարար ապացույցներ հավաքել, ինչպես Մալայզիայի դեպքում, ասել է իրավապաշտպան Իտայ Մաքը:
Մաքը նշել է, որ ինքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել Ադրբեջանին զենք վաճառելը բարոյական նկատառումներից ելնելով, բայց ինքը չունի բավարար ապացույցներ միջնորդություն ներկայացնելու համար: Այն ներկայացվել է ակտիվիստ Էլի Ջոզեֆի կողմից, որն այդ պատճառով հացադուլ է հայտարարել:
Ջոզեֆը ներկայացրել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Ադրբեջանի զենքի 60% -ը գալիս է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ Ադրբեջան զենքի հնարավոր օդային տեղափոխման մասին՝ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ:
Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի զեկույցը, որը հաստատում է, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում հայերին սպանելու համար:
Իրավապաշտպան Իտայ Մաքը նշել է, որ եթե նույնիսկ չէր հավատում, որ բավարար ապացույցներ կան Բարձրագույն դատարան դիմելու համար, նա ուղղակիորեն խնդրել է կառավարությանը դադարեցնել ցանկացած զենքի վաճառք Ադրբեջանին՝ հիմնվելով ադրբեջանցի պաշտոնյաների ավելի ընդհանուր վկայությունների վրա:
Նրա խոսքով, Ադրբեջանը բազմիցս հրապարակել է իր զինանոցում գտնվող իսրայելական մոդելների անօդաչու թռչող սարքերի, այդ թվում նաև հարձակողական և Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի լուսանկարներ, սակայն դժվար է ապացուցել, որ հայերի դեմ օգտագործվել են իսրայելական զենքեր:
Ադրբեջանն իսրայելական զենքի խոշորագույն գնորդներից մեկն է՝ հրաձգայինից մինչեւ պահակային նավեր եւ «Լորա"» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, մինչեւ 430 կիլոմետր հեռահարությամբ: