8.06.2025
ՌԴ ՊՆ-ն ակտիվորեն մասնակցում է Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը
prev Նախորդ նորություն

ԿԽՄԿ հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը, ինչը զգալի օգուտ կբերի նրանց, ովքեր տուժել են: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը:


«ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների մարմինների տեղափոխմանը, ինչպես նաև գերի ընկածներին ազատ արձակելուն: Սակայն կողմերը պետք է համաձայնության գան իրենց ձևաչափի շուրջ: Կողմերը պետք է համաձայնություններ ձեռք բերեն գործառնական և նյութատեխնիկական ապահովման հարցերի շուրջ, և այդպիսի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Մենք շարունակում ենք նրանց հետ քննարկումները՝ առաջարկներ ներկայացնելով», - նշել է նա:


Շուեպը նաև ասել է, որ բացի այդ պետք է երաշխավորվի նաև ԿԽՄԿ խմբերի անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունը տեղի ունենա:

Արցախում 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին