11.09.2026
ՊԲ-ն հրապարակել է թշնամական հերթական տանկի խոցումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ-ն ակտիվորեն մասնակցում է Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը: Այս մասին հայտնել է լրագրողներին հայտնել են ՌԴ Պն-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Մասնավորապես, նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ այդ հարցի շուրջ։ «Այս աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ հակամարտող կողմերի միջև բանակցությունների վերսկսումն է տարածաշրջանում իրադրության կարգավորման համար», - ընդգծել են Պաշտպանության նախարարությունում:


Ռուսաստանի ՊՆ-ն անհանգստացած է Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկատվությամբ, ասված է հաղորդագրությունում:


«Ռուսաստանի Պաշտպանության նախարարության համար առանձնահատուկ անհանգստացնող են Մերձավոր Արեւելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան տեղափոխելու մասին ստացվող տեղեկությունները», - ասել են ՊՆ-ում:


Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փոխանցել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում:


Հոկտեմբերի 12-ին Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հոկտեմբերի 7-ին ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

ԿԽՄԿ հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ