25.11.2024
Արցախը պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողությունների
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը մեր տարածաշրջանում դարձել է հարթակ միջազգային ահաբեկչության համար. ԱԳՆ

Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի նկատմամբ՝ ցույց տալով իր իրական նպատակները, այն է՝ խնդրի ուժային, ռազմական լուծում և Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում: Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նրա խոսքով՝ Ադրբեջանում տարբերություն չեն դնում խաղաղ բնակիչների և զինվորականների միջև՝ հարվածների մեծ մասն ուղղված է քաղաքացիական բնակչության դեմ:


Մնացականյանը հատուկ ընդգծեց վարձկան-ահաբեկիչների ներմուծումը տարածաշրջան, ինչը, նրա խոսքով, մեծ սպառնալիք է իր մեջ պարունակում.


«Բաքուն ռազմական գործողություններ է վարում փուրքական ավիացիայի օգնությամբ: Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա ահաբեկիչների տեղափոխումը ևս լուրջ վտանգ է, և այդ երևույթն արդեն ոչ միայն ապացուցված է մեր աղբյուրներով, այլև ուսումնասիրվել ու արձանագրվել է միջազգային հանրության կողմից: Ադրբեջանը մեր տարածաշրջանում դարձել է հարթակ միջազգային ահաբեկչության համար»,- ասաց նա:


Անդրադառնալով հրադադարի պայմանավորվածությանը, Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը որևէ առաջընթաց չի տեսնում Արցախում կրակի դադարեցման մեջ.


«Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը: Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Արդյունավետ բանակցություններ կարող են լինել միայն կրակի լիարժեք դադարեցման դեպքում»,- հավելեց Մնացականյանը: