26.11.2024
«Սկսվեց». Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զորքերը Հադրութից հեռու են տասնյակ կլիոմետրերով. Վահրամ Պողոսյան

Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական իշախնությունները հերքում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Հադրութը գրավելու» մասին հայտարաությունը, որը նա արել է ադրբեջանի ժողովրդին դիմելիս:


«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում», - գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։



Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Հադրութը գրավելու լուրը համարել է ցնդաբանություն:


«Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ», - ասված է նրա հայտարարության մեջ: