26.11.2024
Ադրբեջանական զորքերը Հադրութից հեռու են տասնյակ կլիոմետրերով. Վահրամ Պողոսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պայմնավորվել են մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակն արցախյան ռազմաճակատում՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար:


Այդ մասին ասված է Մոսկվայում հոկտեմբերի 9-ին եռակողմ բանակցությունների արդյունքում ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հանդես են եկել հայտաարրությամբ, որը ներկայացնում ենք ստորև.


«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.


1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։


2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։


3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։


4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։


Բանակցությունների օրը վաղ առավոտից, ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, մարտական գործողությունները վերսկսել են նոր թափով՝ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ "Հյուսիսում այսօր նույնիսկ առավել շատ մարտեր են ընթացել քան նախորդ օրը, սակայն ավելի համառ են եղել հարավային ուղղությամբ ընթացող մարտերը", - ասված է հաղորդագրության մեջ։