22.04.2025
Հայաստանն արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն որևէ անհատի չի պատվիրակել նախարարության համար հավաքել ֆինանսական միջոցներ

Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ Այդ մասին ասված է ՊՆ-ի մամուլի ծառայությունից:


«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ», -ասված է հայտարարությունում։


 


 

Մեկ զինվորական 7 տանկ է խոցել. ՊՆ-ն ներկայացրել է հերոսական դրվագներ տանկային մարտերից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան