25.11.2024
Ռուսաստանի և Իրանի խորհրդարանների խոսնակները հեռախոսով քննարկել են Ղարաբաղում պատերազմը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան, հայտնում է "Անադոլու" գործակալությունը:


Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ երկու երկրների արտաքին քաղաքական կառույցների ղեկավարները կքննարկեն ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը։


Տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ: Թուրք նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։


Գործողությունները, որոնք Բաքվում անվանում են "հակահարձակման", ընթանում են ռազմաճակատի հյուսիսային, արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում: Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր մոբիլիզացիա։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է իր տարածքում ռազմական դրություն և մասնակի զորահավաք: