25.11.2024
Բարի գալուստ դժոխք. ՊՆ-ն հայտնում է հակառակորդի լայնամասշտաբ հարձակման մասին
prev Նախորդ նորություն

Դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ պաշտպանության բանակը չի թիրախավորելու ադրբեջանական խաղաղ բնակչությանը:


«Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։


Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։


Հ.Գ.
Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»,- ասված է նրա հայտարարության մեջ:


Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինուժը վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ «Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է», - ասել է նա։