Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են անձնական պաշտպանության միջոցների, այդ թվում` բժշկական դիմակների արտահանումը միայն ԵԱՏՄ անդամ պետություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում են ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության մամլո ծառայությունից, ԵԱՏՄ տարածքում անձնական պաշտպանիչ միջոցների մատակարարումների խոչընդոտի վերացման նպատակով ՌԴ կառավարությունը որոշել է չեղարկել նախկինում սահմանված արգելքը: Սակայն համամիութենական արգլեքը պահպանվում է: Այն սահմանվել էր անձնական պաշտպանիչ միջոցների գների «սպեկուլյատիվ աճի» ռիսկերի կանխման համար: Անձնական պաշտպանիչ միջոցների շարքին են դասվում նաև վիրահատական ձեռնոցները, բամբակը, վիրակապը, շնչառական սարքերը: