20.04.2025
Ֆրանսիան ունի փաստեր, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ղարաբաղ. Մակրոն
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի հարցով երրորդ երկրների ռազմատենչ հայտարարություններն անպատասխանատու են. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երրորդ երկրների ցանկացած ռազմատենչ հայտարարություն եւ գործողություն կարող է հանգեցնել Անդրկովկասում իրավիճակի ապակայունացման:


Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։


«Անարդյունավետ և անպատասխանատու ենք համարում երրորդ կողմերի ցանկացած ռազմատենչ հայտարարություն և գործողություն, որը կարող է հրահրել հետագա էսկալացիա, որը հղի է Անդրկովկասում իրավիճակի ապակայունացմամբ, ինչը կարող է ունենալ ամենաանկանխատեսելի հետևանքները», - ասել է նա:


Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա զինյալների տեղափոխման մասին։

Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար