6.09.2025
Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան ունի փաստեր, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ղարաբաղ. Մակրոն

Ֆրանսիան ունի տեղեկատվություն այն մասին, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ղարաբաղ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:


"Իրավիճակը Ղարաբաղում բարդ է... Ես ցանկանում եմ հստակ հայտարարել. մենք ունենք տեղեկատվություն, որը հստակ վկայում է այն մասին, որ ջիխադիստական խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի թատերաբեմը, որպեսզի միանան ռազմական գործողություններին Ղարաբաղում",-  ասել է նա:


Մակրոնն ընդգծել է, որ սա "շատ լուրջ ու նոր գործոն է": "Մենք կքննարկենք այն, այդ թվում և այստեղ՝ Բրյուսելում",- հավելել է Ֆրանսիայի առաջնորդը:

Ղարաբաղի հարցով երրորդ երկրների ռազմատենչ հայտարարություններն անպատասխանատու են. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը