6.09.2025
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել հումանիտար ճգնաժամն Արցախում
prev Նախորդ նորություն

Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։


«Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին։


Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակցող կողմերի զինված ուժերի միջև ռազմական գործողությունները։


Նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն և առանց նախապայմաններ դնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար»,- նշված է հայտարարության մեջ։


 

Ֆրանսիան ունի փաստեր, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ղարաբաղ. Մակրոն
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը