24.11.2024
«Ավելի դանդաղ, ես չեմ հասցնում հաշվել». Հովհաննիսյանը՝ խոցված ևս մեկ ինքնաթիռի մասին
prev Նախորդ նորություն

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել հումանիտար ճգնաժամն Արցախում

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարությամբ է հանդես եկել՝ զգուշացնելով Լեռնային Ղարաբաղում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և կոչ անելով կանխել այն:


«Մինչ Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտությունն ահագնանում է՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվով, ես սգում եմ ռազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց մահը», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսնակ Դենիել Հյոլթգենը, հայտնում է Ազատությունը:


«Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների տառապանքների սարսափը», - շեշտում է Պեյչինովիչ Բուրիչը՝ հորդորելով հակամարտության բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողություններն ու անհապաղ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցները:


«Խաղաղ լուծումը պետք է գտնել բանակցային սեղանի շուրջ՝ կանխելու համար հումանիտար լուրջ ճգնաժամը», - հայտարարում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:


Սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում սկիզբ առած պատերազմական գործողությունների հետևանքով երկու կողմերից շուրջ երկու տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել:


Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել է Հայաստանը՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։


Եվրադատարանը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ է անում անում զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելման։