24.11.2024
Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն իր զինվորներին թմրանյութեր է տալիս և ուղարկում մարտի. Վահրամ Պողոսյան

ՊԲ հետախուզության տվյալներով առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանի զինուժի տված զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


«Միայն մեկ ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել»,- ասաց Պողոսյանը՝ հետախուզության տվյալներին հղումով կանխատեսել, որ «առաջիկայում ականատես կլինենք ազգային փոքրամասնությունների բողքի ակցիային»։


Նրա խոսքով, հայկական տարածքում լքված թշնամու գրեթե բոլոր դիակների գրպանում եղել են ներարկիչներ։ «Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում։ Պատերազմական հանցագործության փաստերը գնալով ավելանում են», - ասել է նա:


«Արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հրետանային մարտեր են ընթացել», - ասել է ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը՝ անդրադառնալով անցած գիշերվա ռազմական զարգացումներին:


Նր խոսքով, հակառակորդի զորաշարժը ֆիքսվել ու կանխվել է։ Խոսելով Մարտակերտում քաղաքացիական զոհերի մասին՝ Սարումյանն ասաց՝ Մարտակերտում հակառակորդը նույնիսկ մեկ սանտիմետր չի կարողացել առաջ գալ, ու դրա համար էլ Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը։


«Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն լարված», - ասել է նա։