24.11.2024
«Եզդիները հայ ժողովրդի կողքին են». Ազիզ Թամոյանը ժամանել է Ստեփանակերտ
prev Նախորդ նորություն

Մեր օրում հայկական կողմը խոցել է 3 ուղղաթիռ, 15 միավոր զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան. ՊՆ

Վերջին օրվա ընթացքում հայկական կողմը խոցել է 3 ուղղաթիռ, 15 միավոր զրահատեխնիկա, «Սմերչ» կայան ու 6 ԱԹՍ։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։


«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը կրել են անհաջողություն, ՀՀ զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին, մասնավորապես, հակառակորդի զոհերը գնահատվում են 350-ից 360, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 տեսակի զրահատեխնիկա, մեկ «Սմերչ» կայան ու վեց ԱԹՍ», - ասել է նա։


Հովհաննիսյանը նշել է, որ րոպեներ առաջ լուր է ստացել՝ մարտերը սկսում են թեժանալ։


Նա նաև մեկնաբանել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ պետք է սպասել «լավ լուրի»: Հարցին, թե ինչի՞ն է վերաբերում լավ լուրը, Հովհաննիսյանը ճշգրտեց՝ դա կապված է խոցված ինքնաթիռի հետ. «Մերձարաքսյան հովտի տարածքում խոցվեց հերթական ինքնաթիռը։ Ուղղաթիռը ընկել էր Իրանի տարածք, որի համար ներողություն է խնդրել ՊԲ-ն»։


ՊՆ ներկայացուցիչը նկատել է, որ հայկական զինուժը միշտ չէ, որ վարում է միայն պաշտպանական մարտեր։


Արծրուն Հովհաննիսյանը, Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան մեկնած վարձկանների մասին ապացուցող փաստերի մասին հարցին, պատասխանեց. «Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Թուրքիան ու Ադրբեջանը կիրառում են նման զինյալներ, ապացույցներ միջազգային կառույցներին ներկայացվել ու ներկայացվում են»։