4.05.2025
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելելել Հայաստան և Ադրբեջան. ի՞նչ է դա նշանակում
19.05.2021
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելելել Հայաստան և Ադրբեջան. ի՞նչ է դա նշանակում

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելելել Հայաստան և Ադրբեջան։ Ի՞նչ է դա նշանակում: Քաղաքագետ-միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը փորձեց այս հարցին պատասխանել։ «Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ. 1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ: 2. 44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ: 3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները: 4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն: 5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո: 6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ: Այս պահին դեռ այսքանը», - նշում է նա ֆեյսբուքյան իր էջում: ԱՄՆ պետդեպի հայտարարությունը ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի համար վտանգավորության չորրորդ մակարդակ է սահմանել՝ «մի ուղևորվեք Հայաստան» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և որոշ ոլորտներում բարձր ռիսկի պատճառով։ Պետդեպարտամենտի կայքում ճշտվում է, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններն արձանագրել են երկրում կորոնավիրուսի բարձր մակարդակը, COVID-19-ի պատճառով կան սահմանափակումներ, որոնք ազդում են Հայաստան ամերիկացիների մուտքի վրա: Հարկ է նշել, որ վտանգի նման մակարդակ է սահմանվել նաեւ Ադրբեջան եւ Վրաստան ուղեւորությունների համար: