23.11.2024
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում խմելու ջրով են ապահովել ավելի քան 200 ընտանիք
prev Նախորդ նորություն

Մարտական հենակետում հայտնաբերվել են երեք զինծառայողի դիեր՝ հրազենային վիրավորումներով. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է երեք զոհված զինծառայողների մասին, որոնց դիքերը հայտնաբերվել են մարտական հենակետում:


«Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են», - ասված է ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ։


Նշենք, որ օգեստեսի 16-ին ՊՆ-ն հայտնել էր սահմանի Գեղարքունիքի և Երասխի հատվածներում հակառակորդի սադրանքի հետևանքով երկու զոհի մասին: