23.11.2024
Մարտական հենակետում հայտնաբերվել են երեք զինծառայողի դիեր՝ հրազենային վիրավորումներով. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը վերստին նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյանը, որը շաբաթներ առաջ ազատվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 19-ի որոշմամբ վերստին նշանակվել է անվտանգության խորհրդի քարտուղար:


«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`


Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար», - ասված է վարչապետի որոշան մեջ։


Նշենք, որ Արմեն Գրիգորյանը դիտարկվում էր որպես ԱԳ նախարարի հիմնական թեկնածու, սակայն նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 19-ի հրամանագրով ԱԳ նախարար է նշանակվել Արարատ Միրզոյանը: