23.11.2024
Արմեն Գրիգորյանը վերստին նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
prev Նախորդ նորություն

Պետդումայում ռուսատյացների մուտքը Ռուսաստան արգելող օրենք է մշակվել

ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է մշակված օրինագծի մասին, որն արգելում է ռուսատյացների մուտքը Ռուսաստան:


Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», փաստաթուղթը նախատեսում է մի շարք հիմքերով օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան արգելելու մասին:


Խինշտեյնը պարզաբանել է, որ արգելքն առաջարկվում է սահմանել, «եթե ատելություն, թշնամանք են հարուցում, մարդկանց նվաստացնում են ազգային, ռասայական, կրոնական, լեզվական հատկանիշով, վիրավորում են հայրենիքի պաշտպանների հիշատակը, նվաստացնում Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատիվն ու արժանապատվությունը, պղծում Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշները, ոչնչացնում կամ վնասում զինվորական գերեզմանները, հուշարձանները, կոթողները եւ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնող այլ հուշարձաններ, կեղծ տեղեկություններ են տարածում Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի գործունեության, Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին, քարոզում, ցուցադրում, պատրաստում նացիստական կամ ծայրահեղական ատրիբուտիկա կամ սիմվոլիկա, ինչպես նաեւ հերքում են Նյուրնբերգյան տրիբունալի դատավճռով սահմանված փաստերը եւ հավանություն են տալիս նացիստների հանցագործություններին»:


Խինշտեյնի խոսքով՝ «փաստաթուղթը պատասխան է դարձել հետխորհրդային տարածքում բացահայտ ռուսատյացության դրսեւորման վրդովեցուցիչ դեպքերին»:


Խորհրդարանականը նշել է, որ մուտքի արգելքը չի վերացնում «այն պետությունների իշխանությունների համարժեք իրավական գնահատականը, որտեղ նման բան է տեղի ունենում»:


«Հենց այդ մասին, մասնավորապես, արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին խոսել է իր ղազախստանցի և ղրղզստանցի գործընկերների հետ», - ասել է պատգամավորը:


Փոփոխությունները մտցվում են «ՌԴ-ից դուրս գալու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքում՝ Ռուսաստան մուտք գործելու արգելքի հիմքերի ընդլայնման մասով։ Ռուսաստանի ՆԳՆ-ն, որպես լիազորված մարմին, լիովին աջակցում է «Եդինայա Ռոսիայի» պատգամավորների առաջարկած հայեցակարգին, նշել է Խինշտեյնը: