Ռուսաստանի Ադլեր քաղաքում երկու հայ է սպանվել։ Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններում իր աղբյուրը, դատական ակտերի հարկադիր երկու կատարողների (35 եւ 36 տարեկան) գնդակահարել են Ադլերում: Նրանք եկել են կոնկրետ հասցեով տան քանդման հարցով, սակայն տան տերը կրակ է բացել։ Նշվում է, որ միջադեպի որոշ մասնակիցների ձերբակալել են։ Այլ տվյալներով՝ աշխատակիցները երեքն են եղել, նրանցից մեկին հաջողվել է փախչել։ Զոհվածներն են Անդրանիկ Մաթևոսյանը և Ալբերտ Ազյազյանը: Կրակ բացողը դեռ չի ձերբակալվել։