Ընդդիմությունը չի բացառում, որ ԵՄ-ն կդադարեցնի Վրաստանի ֆինանսավորումը
Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Շարլ Միշելի հետ, հաղորդում է "Նովոստի Գրուզիան":
Բանակցությունները կայացել են հինգշաբթի Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչության գրասենյակում։ Նրանք տեղի են ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքական համաձայնագրի ճակատագիրը, որը միակողմանի կարգով լքել է իշխող "Վրացական երազանքը":
Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ Բրյուսելի դիրքորոշումը խիստ է եւ ոչ երկիմաստ։ Նրանց խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է վերանայել ֆինանսավորման հարցը, եթե Վրաստանի իշխանությունները հրաժարվեն կատարել պայմանագիրը եւ, համապատասխանաբար, իրականացնել կարեւորագույն բարեփոխումներ: Խոսքը մոտ 60 մլն եվրոյի չափով օգնության դադարեցման մասին է, որը երկիրը պետք է ստանա 2021 թվականի հոկտեմբերին:
Ընդդիմությունը Թբիլիսիում հավաքվել են այն բանից հետո, երբ ինքը՝ Շառլ Միշելը, բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Կողմերը Կիևում հանդիպել են օգոստոսի 24-ին։