23.11.2024
Խնդրում եմ ևս մեկ անգամ դառնալ զինվոր. նախարարը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է ևս 13 մարդ, այդ թվում երեխաներ

Օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Դրականների թվում կան նաեւ փոքր տարիքի երեխաներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարությունից:


Վարակակիրներից 8-ը` Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի շրջանի, 1-ը՝ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի բնակիչներ են:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 409 քաղաքացու հետազոտություն, որից 1042-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար եւ դիմում է հանրապետության բնակչությանը՝ պատվաստվել (COVID-19)-ի դեմ, պահպանելով Ձեր եւ Ձեր հարազատների առողջությունը:


Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արեւիկ» բուժմիավորումում եւ շրջանային բուժմիավորումներում: