15.08.2025
Մակրոնն Ալիևին ուղղված նամակում խորհուրդ է տվել հեշտացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուքը ԼՂ
03.06.2021
Մակրոնն Ալիևին ուղղված նամակում խորհուրդ է տվել հեշտացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուքը ԼՂ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ազգային տոնի կապակցությամբ, որում խորհուրդ է տվել Բաքվին հեշտացնել Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպումը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից վեց ամիս անց, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում մահացու մարտական գործողություններին, անհրաժեշտ է շարունակել խորը աշխատանքը տեղերում կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Դա, մասնավորապես, նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խաղաղ սահմանազատում ու ռազմագերիների վերամիավորում իրենց հարազատների հետ։ Կարեւոր է նաև պահպանել բազմազանությունը ժառանգության տարածաշրջանում: Այս կապակցությամբ խորհուրդ եմ տալիս պարզեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված առաքելության կազմակերպումը»։ Վերջում Մակրոնը վստահեցրել է Ալիևին, որ որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան կշարունակի իր բոլոր պարտավորությունների կատարումը՝ իր հովանու ներքո բարձր մակարդակի երկխոսություն հաստատելու համար, և որ ՞ձեր երկրի և Հայաստանի միջև կարող է գտնվել արդար ելակետ, ամուր խաղաղության և համընդհանուր բարգավաճման համար», - ասվում է նամակում: