7.04.2025
Վրաստանում 2021 թ. երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել 22,1%
prev Նախորդ նորություն

Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը կնպաստեն ինչպես երկկողմ կապերի ընդլայնմանը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորմանը՝ ապահովելու կայուն տնտեսական աճ եւ բարելավելու քաղաքացիների կյանքի որակը:


Նա հույս է հայտնել, որ նորընտիր ԱԺ նախագահի ակտիվ աջակցությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի միջխորհրդարանական հարաբերությունները կնպաստեն համագործակցության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը եւ միջազգային հարթակներում երկու երկրների դիրքորոշումների ամրապնդմանը:

Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը