24.11.2024
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ երկրները կլիմայի օրակարգի առաջխաղացման ռազմավարություն կմշակեն. Միշուստին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կլիմայի հարցերով:


Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


’’Մենք երեկ պայմանավորվել ենք շատ կարևոր աշխատանքային խմբի՝ կլիմայական օրակարգի շուրջ։ Շատ կարևոր է, որ բոլոր այն մարտահրավերները, որոնք այսօր մեր առջև կանգնած են, ոչ թե պարզապես քննարկվեն, այլ մշակվեն կլիմայական օրակարգի հետագա առաջխաղացման միության ռազմավարությունը", - ասել է ՌԴ վարչապետը։


Նա նշել է, որ դա մտնում է ԵԱՏՄ-ի և նրա մեջ մտնող պետությունների շահերի ոլորտ։


Նախօրեին ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները նեղ կազմով հանդիպում են անցկացրել։


Միշուստինը հայտնել է նաև, որ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են միակողմանի ոչ սակագնային միջոցների, առևտրի ապահովագրական աջակցության, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժի հարցերը: