24.11.2024
«Ավրորան» ամրապնդում է Արցախում իր ներկայությունը
prev Նախորդ նորություն

"Փաստինֆո". Շուշիի շրջանի Եղցահող գյուղում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու

Շուշիի շրջանի Եղցահող գյուղում ադրբեջանցի զինվորականներն այսօր՝ ժամը 10-ի դրությամբ, հետ են նահանջել իրենց առաջ եկած դիրքերից, այդ հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու:


Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը.


«Պայմանավորվածություն կար, որ ռուս խաղաղապահներն են անդորրը պահպանելու, հայկական կողմը հետ է քաշվելու, ադրբեջանական կողմն էլ 3 կմ հետ է նահանջելու, որպեսզի ռուս խաղաղապահներն այդ հատվածը վերահսկեն»,-ասաց գյուղապետը:


Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԲ զինծառայողները դուրս էին բերվել Եղցահողի տարածքից, ինչից հետո հակառակորդը 1 կմ առաջ էր եկել այդ հատվածում: