25.11.2024
Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորումը
prev Նախորդ նորություն

Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրի խնդրով պայմանավորված

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման եւ ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին։


Ինչպես հայտնում են Արցախի Անվտանգության խորհրդրի գրասենյակից, խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, ՀՀ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը, ինչպես նաեւ ոլորտային մասնագետները։


Ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի խիստ սակավության խնդրի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, որոնց արդյունքում որոշակիորեն բարելավվել է բնակչությանը ջրով ապահովելու հարցը։


Ընդգծվել է ջրի առկա պաշարը խնայողաբար օգտագործելու, մուտքային ծավալներն ավելացնելու եւ ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը։


Ներկայացվել են աշխարհում կիրառվող միջոցները, քննարկվել դրանք հայաստանյան գործընկերների մասնագիտական օժանդակությամբ Արցախում ներդնելու հնարավորությունները։