25.11.2024
ՌԴ խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ականազերծել են ավելի քան 20 հա տարածք
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորումը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միավորման զարգացման առանցքային բաղադրիչներից մեկն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, Չոլպոն-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք համոզված ենք, որ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծմանն ուղղված հետևողական և թափանցիկ աշխատանքն է։ Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել բազմաթիվ մարտահրավերների՝ նպաստելով մեր երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և տնտեսության կայուն զարգացմանը», - ասել է նա ։


Փաշինյանի խոսքով՝ «Հայաստանը գոհունակություն է հայտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից Միության գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հարցերում կատարված զգալի աշխատանքի կապակցությամբ»:


«Ակնկալում ենք շարունակել կառուցողական աշխատանքը փոխըմբռնման և ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների շահերի հաշվառման հիման վրա», - հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը: