ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Մայիսի 25-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - հայտնել են նախարարությունում: