23.11.2024
Ահիմն են. Զասը՝ Աֆղանստան ՀԱՊԿ զորախումբ ուղարկելու մտավախությունների մասին
prev Նախորդ նորություն

Իրան-ԵԱՏՄ. Հայաստանն Իրանի արտահանման հիմնական ուղղություններից է

Իրանի մաքսային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև առևտրի ծավալն այս տարվա առաջին չորս ամիսներին աճել է մինչև 1,6 մլրդ դոլար: Այս մասին գրել է օգոստոսի 30-ին iran.ru-ն:


Միջազգային մաքսային համագործակցության գծով Իրանի մաքսային վարչության գլխավոր տնօրեն Հոսեյն Կախկին հայտնել է, որ իրանական օրացույցով 1400 թ. առաջին չորս ամիսների ընթացքում (սկսած 2021 թ. մարտի 21-ից) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ Իրանի առեւտրի ծավալը գերազանցել է 1,6 մլրդ դոլարը։


Կախկին ասել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում իրանական 1400 թվականի սկզբից ի վեր Իրանի արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ կազմել է 358 մլն դոլար, ինչը 46 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:


Մաքսատան աշխատակիցը հավելել է, որ առաջին չորս ամիսների ընթացքում իրանական արտահանման հիմնական ուղղություններն են եղել՝ Ռուսաստանը (188,926 մլն դոլար), Հայաստանը (83,43 մլն դոլար), Ղազախստանը՝ 53,395 մլն դոլար, Ղրղզստանը՝ 24,294 մլն դոլար եւ Բելառուսը՝
6,578 մլն դոլար:


Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ից Իրանի ներմուծումը կազմել է 1,252 մլրդ դոլար:
Կախկին նշել է, որ Իրան հիմնական արտահանողներն են Ռուսաստանը՝ 1,62 մլրդ 723 դոլար, Ղազախստանը՝ 178 722 մլն դոլար, Բելառուսը՝ 8, 290 մլն դոլար, Հայաստանը ՝ 2,239 մլն դոլար եւ Ղրղզստանը ՝ 216 000 դոլար: