23.11.2024
Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում. Թեհրան
prev Նախորդ նորություն

Խաղաղապահները ԼՂ-ում ԱԹՍ-ի հայտնաբերման դեպքում գործողություններ են իրականացրել

Ռուս խաղաղապահները մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում վարժանք են անցկացրել պայմանական հակառակորդի անօդաչու ավիացիայի կիրառմամբ հնարավոր խախտումների կանխարգելման և Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ: Այս մասին օգոստոսի 30-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրերում։ Զինծառայողները մշակել են նոր մարտավարական հնարքներ և գործողություններ տեղակայման վայրից դուրս գալու, զրահամեքենա ԲՏՌ-82Ա բեռնելու, պայմանական սահմանախախտի արգելափակման և նշված սահմանագիծ մանևրելու ժամանակ՝ օգտագործելով տեղանքի ռելիեֆի գաղտնի ծալքերը, ինչպես նաեւ խաղաղապահների կողմից խախտումներ թույլ չտալու և հենակետի վրա հնարավոր հարձակման գործողությունները՝ օգտագործելով իմիտացիայի միջոցները:


Պարապմունքների անցկացման առանձնահատկությունը եղել է դիտորդական կետի պատասխանատվության գոտում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման առաջադրանքների կատարումը՝ փակ կապի ուղիներով ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման կետին տեղեկատվության փոխանցմամբ:


«Դիտորդական առաքելության անձնակազմը մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ է իրականացրել։ Մշակվել են կրակային դիրքեր գրավելու, տեխնիկայի քողի տակ դիրքեր առաջադրելու միջոցառումները։ Բացի այդ, աշխատել է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման օդային դիտարկման կետի դիտորդը: Կատարվել են նաև խրամատավորվելու միջոցառումներ՝ խրամատային լիցքերի կիրառմամբ», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Վորոբյովը։


Ավարտվել է զինծառայողների Գործնական գործողություններով համալիր մարզմամբ եւ դիտորդական կետի մարտունակության պահպանման խնդիրների մշակմամբ:


Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության խնդիրները, ինչպես նաեւ ապահովում են ավտոտրանսպորտի երթեւեկության, Լաչինի միջանցքով Պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը:


Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: