Հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների խորհրդակցություններ․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում լարվածության թոթափումը։ Հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները։