23.11.2024
Բաքուն և Մոսկվան շարունակում են համաձայնեցնել ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը. Հաջիև
prev Նախորդ նորություն

Վնասող գործողություն. ԱԳՆ-ն՝ Լաչինի շրջանում ադրբեջանա-թուրքական զորավարժության մասին

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների» մեկնարկը՝ գնահատոելով դա որպես դեէսկալացիային վնասող գործողություն:


«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը», - հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի՝ «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին ի պատասխան:


Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: