23.11.2024
Օտարերկրացիներին հաճախ արգելվել է մուտքը ՌԴ բազմակի «վարչական» խախտումերի պատճառով. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Բաքուն և Մոսկվան շարունակում են համաձայնեցնել ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը. Հաջիև

Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։


«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ կապակցությամբ կողմերի միջեւ նախնական շփումներ են եղել, և որոշակի քննարկումներ դեռեւս շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում:


Նա ընդգծել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները:


Հաջիևի խոսքով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը «քաղաքական եւ որոշ չափով իրավական շրջանակ» է սահմանել խաղաղապահ ուժերի համար:


Ընդ որում, նա կրկին կրկնել է հանրապետության բարձրագույն ղեկավարության խոսքերն այն մասին, որ «ողջ Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է», Իսկ խաղաղապահ ուժերը միայն «ժամանակավորապես տեղակայվել են Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանի որոշակի մասում»: