Օտարերկրացիներին հաճախ արգելվել է մուտքը ՌԴ բազմակի «վարչական» խախտումերի պատճառով. ՆԳՆ
Ռուսաստանի ՆԳՆ-ն ավելի հաճախ օտարերկրացիներին արգելել է մուտք գործել երկիր բազմակի վարչական իրավախախտումների համար։ Այս մասին ասված է ՆԳՆ մամուլի կենտրոնի պատասխանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«2021 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, Ռուսաստանի ՆԳՆ-ի և նրա տարածքային մարմինների նյութերով Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի սահմանման հիմնական պատճառները Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից Վարչական իրավախախտումների բազմակի կատարումն էր», - նշվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, Ռուսաստան մուտք գործելուց հրաժարվելու տարածված պատճառը օտարերկրացիների կողմից երկրում ժամանակավոր գտնվելու սահմանված ժամկետների խախտումն է եղել այնտեղ գտնվելու նախորդ ժամանակաշրջանում:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ Ռուսաստանի օրենսդրությամբ այլ պետությունների քաղաքացիների մուտքը ժամանակավորապես արգելելու 22 հիմք է նախատեսված: