23.11.2024
Արցախի նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից
prev Նախորդ նորություն

Խաղաղապահները խաղողի անվտանգ հավաք են ապահովել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գիշերօթիկ դպրոցի երեխաների համար ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաք: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


«Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է խաղողի բերքահավաքի անվտանգության ապահովման համար, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով։ Բերքահավաքի ժամանակ անվտանգության ապահովումը կշարունակվի երկու շաբաթվա ընթացքում», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը։


ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում խաղողի մթերման նպատակով սկսվել է խաղողի բերքահավաքը սահմանազատման գծի երկայնքով տեղակայված տնկարկների վրա։


«Մենք այսօր սկսել ենք բերքահավաքը՝ խաղաղապահների պահպանության ներքո։ Մեր տնօրենը որոշել է բերքի մի ասն ուղարկել մանկատուն, երեխաները շատ ուրախ են: Այսօրվա դրությամբ բերքատվությունը լավ է, խաղաղապահների օգնությամբ մենք, այնուամենայնիվ, կարողացանք սկսել հավաքը»,-պատմել է գինու ձեռնարկության ներկայացուցիչ Ափիկ Արթեսյանը։


Հավաքողները կամավոր ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը հանձնել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցին:


«Այսօր մենք սկսել ենք բերքահավաքը և բերել ենք այն մեր երեխաների համար։ Խաղաղապահները ապահովել են մեր անվտանգությունը բերքահավաքի ժամանակ։ Մենք որոշել ենք առաջինը բերքով կիսվել մեր մանկատան հետ», - ասել է գինու ձեռնարկության ներկայացուցիչ Աննա Սարգսյանը։


Այս տարվա գարնանը ռուս սակրավորները տեղանքի մաքրումն իրականացրել են պայթյունավտանգ առարկաներից՝ ապահովելով խաղողի այգիների անվտանգ խնամքը, ինչպես նաեւ ժամանակին հատապտուղների հավաքումը:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: