27.11.2024
Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով գյուղերը լրջորեն տուժել են. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Օկուպացված Հադրութում ևս երկու մարդու մնացորդներ են հայտնաբերվել. ԱԻՊԾ

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն։


Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն: