24.11.2024
Ապաշրջափակումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
prev Նախորդ նորություն

Վրաստանում գրանցվել են Covid-19-ի եռակի ռեինֆիկացման դեպքեր

Վրաստանում գրանցվել են Covid-19 եռակի վարակվածության դեպքեր, հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստատեսության լրագրողներին Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ինֆեկցիոնիստ Ռեվազ Մեչուրչլիշվիլին:


Մասնագետի խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե քանի նման դեպք է եղել ամբողջ երկրում, սակայն իր պրակտիկայում արդեն եղել է նման մի դեպք։ Այս դեպքում, հիվանդությունը անցել է թեթեւ, մրսածության և գլխացավի ախտանիշներով:


«Ռեինֆիկացիայի հիմնական պատճառներից մեկն այն է, որ ինֆեկցիայից ապաքինվելուց հետո մարդիկ կարծում են, որ իրենք արդեն պաշտպանված են վիրուսից կամ հեշտությամբ այն կտեղափոխեն։ Մինչդեռ դա այդպես չէ, եւ վիրուսի բարձր տարածվածության ֆոնին պետք է հետեւել համաճարակաբանների խորհուրդներին՝ դիմակ կրել, պահպանել տարածությունը, պատվաստվել եւ այլն», – եզրափակել է նա։


Նշենք, որ Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4 921 նոր դեպք է հայտնաբերվել (թեստերի թվի 9,95%-ը), 58 հիվանդ մահացել է, ևս 4471 մարդ բուժվել է: