9.11.2025
Ղարիբաշվիլի. Վրաստանը ցանկանում է լոգիստիկ կենտրոն դառնալ
10.09.2015
Ղարիբաշվիլի. Վրաստանը ցանկանում է լոգիստիկ կենտրոն դառնալ

Վրաստանը կարող է լոգիստական կենտրոն դառնալ, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետը հայտնել է Վրաստանում նոր նավահանգիստ կառուցելու մտադրության և այդ նախագծում չինական կողմի հետաքրքրվածության մասին։ «Մենք ցանկություն ունենք վերածել Վրաստանը լոգիստիկ կենտրոնի։ Մենք մտադիր ենք կառուցել նոր նավահանգիստ, որի ամենամյա բեռնաշրջանառությունը կլինի ավելի քան 100 մլն տոննա։ Շատ մեծ հետաքրքրվածություն ունեն չինական ընկերությունները, որոնք ցանկանում են մասնակցել այդ նախագծին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Վրաստանը կարևորագույն տարանցիկ երկիր է չինական արտադրանքի փոխադրումների համար, գրում է sputnik-georgia.ru-ն։ «Վրաստանը կարող է շատ գրավիչ երկիր լինել, որը կկապի Ասիան և Եվրոպան ամենակարճ երթուղիներով։ Կարծում եմ՝ այս նախագծում Վրաստանը կարող է կատարել շատ կառուցողական և ապահով դեր»,- ասել է Ղարիբաշվիլին։