ՌԴ-ը ադրբեջանական Գաբալա քաղաքում Դարյալ տիպի ռադիոլոկացիոն կայանի տեղում նոր Վորոնեժ տիպի ռադիոլոկացիոն կայան չի կառուցելու և նպատակահարմար չի համարում այդպիսի համակարգեր կառուցել արտերկրում: Այդ մասին հայտարարել է Օդատիեզերական զորքերի 15-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Նեստեչուկը: Նա նշել է, որ հայրենական համակարգերը պետք է գտնվեն երկրի տարածքում և իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները: Նեստեչուկի խոսքով, այս պահին ՌԴ-ից սահմաններից դուրս գտնվում է Դնեպր ռադիոլոկացիոն կայանը Ղազախստանում, Վոլգա կայանը՝Բելառուսում,փոխանցում է Ռիա Նովոստին: Ըստ նրա, անգամ այդ ռազմավարական ուղղությունների վրա իրենք համապատասխան միջոցներ ունեն հրթիռային հարձակման նախազգուցական միջոցառումներն իրականացնելու համար: