Ռուսական զորքերը Սիրիայում կունենա ահռելի առավելություն՝ԱՄՆ-ի կողմից գլխավորվող հակաիգիլյան կոալիցիայի համեմատ: Ի տարբերություն ամերիկացիների, ֆրանսիացիների և անգլիացիների,ռուսական զորքերը հստակ տեղեկություն կունենան իսլամականների տեղակայման, նրանք կարևոր օբյեկտների մասին: Հետևաբար, ռուսական օդուժի հարվածները կլինեն ավելի դիպուկ և արդյունավետ: Այդ մասին EADaily-ի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ, հայտնի փորձագետ Եվգենի Սատանովսկին:
Այսօր Դաշնային Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել ռուսական զորքերը արտերկրում կիրառելուն:Արտերկում ռուսական զորքերի կիրառման մասին առաջարկությունը Դաշնային Խորհուրդ էր ներկայացրել նախագահ
Վլադիմիր Պուտինը: Մինչ այդ նախագահ
Բաշար Ասադը դիմել է ՌԴ-ին՝ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Փորձագետը նշել է, որ առանց ցամաքային թիրախավորողների այդպիսի գործունեություն իրականացնել անօգուտ է: ՌԴ-ը աշխատում է Ասադի կառավարության հետ սերտ համագործակցությամբ, իսկ դա նշանակում է, որ կարելի է լուրջ հաջողություն ակնկալել:
«Ռուսական օդուժին դիպչելը բավականին վտանգավոր է առողջության համար: Մնում է հուսալ, որ մեր ամերիկացի գործընկերները չեն կրկնի մոջահեդների հետ ունեցած փորձը և չեն սկսի ահաբեկիչներին հակահրթիռային համակարգեր առաքել, օրինակ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի կամ Հորդանանի միջոցով Ջաբհատ Ան-Նուսրա խմբավորմանը: Ես հույս ունեմ, որ սեպտեմբերի 11-ից հետո ամերիկյան ղեկավարությունը բավականին խելք կգտնի, հոգեկան առողջություն այն բանի համար, որպեսզի չկրկնի նույն սխալները: 80-կաններին նրանք սկսել են աջակցել և զինել մոջահեդներին և մենք լավ հիշում ենք, թե դա ինչով ավարտվեց ԱՄՆ-ի համար:Լիբիայում ամերիկացիները գնացին այդ քայլին՝այնտեղ սպանվեց նրանց դեսպանը:Ես չգիտեմ, թե ինչքան են դեռևս ամերիկացիները հիմարություններ գործելու, սակայն ցանկանում եմ հուսալ, որ Սիրիայում նրանք իրենց ավելի խելացի կպահեն»,- նշել է Սատանովսկին:
Նա կարծում է, որ ցամաքային գործողություններ են անցկացնելու սիրիական, լիբանանյան և իրաքյան շիաները, իրանական Իսլամական հեղափոխության պահապանների գնդի ջոկատները, ծայրահեղ դեպքում մարտի կնետվի իրանական կանոնավոր բանակը, իսկ ռուսական բանակի կողմից ցամաքային գործողություն իրականացնելու կարիք չի զգացվի: «Ռուսական օդուժի աջակցության պայմաներում վերոնշյալ ուժերի կողմից իսլամականների ջախջախումը կասկած չի հարուցում»,-վստահ է փորձագետը:
Պատասխանելով այն հարցին, կապված է արդյոք Սիրիայում ՌԴ ԶՈւ-րի օգտագործման որոշումը Նյու-Յորքում Պուտինի և Օբամայի հանդիպման հետ, Սատանովսկին նշել է, որ ամենավերջինը, ինչ իրեն հետաքրքում է, դա այն է, թե ինչ է իրենց նախագահը պայմանավորվում ամերիկացի գործընկերոջ հետ: Նրա խոսքով, Պուտինը՝պրոֆեսիոնալ մարդ է, նա ընդունում է որոշումներ, որոնք ճիշտ է գտնում: Ըստ նրա, նրան այդ բանի համար հարկավոր չէ տանկերից գնդակոծել խորհրդարանը, ինչպես ժամանակ Բորիս Ելցինը, ոչ էլ հարցնել վաշինգտոնյան ընկերներին:
ՌԴ-ի ներկայությունը Սիրիայում լեգիտիմացված է երկրի ղեկավարների մակարդակով, հիմնական աշխարհաքաղաքական ակտորների մակարդակով, առաջին հերթին ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է "Նորավանք" գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն
Գագիկ Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ մինչև Դաշնային Խորհրդի՝Սիրիայում ՌԴ զորքերի օգտագործման մասին որոշումը, Բաղդադում ստեղծվել է համատեղ տեղեկատվական կենտրոն՝ՌԴ-ի, Իրանի, Իրաքի և Սիրիայի մասնակցությամբ:
Հարությունյանը նշել է, որ ՌԴ զինված ուժերի մասնակցությամբ Իսլամական պետության դեմ պայքարը կոնկրետ ուրվագծեր է ստանում: Արևմտյան կոալիցիայի գործողությունները իսլամականների դեմ զուրկ է որևէ արդյունավետությունից: Այսպես, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իսլամական պետության ոչնչացման համար անհրաժեշտ է երեք տարի, ապա զինվորականները ասում էին, որ դրա համար անհրաժեշտ կլինի տաս տարի:
Փորձագետը բացառում է Սիրիայում ՌԴ-ի զորքերի համար աֆղանական սցենարի կրկնությունը: Նրա խոսով, Աֆղանստանի 80-ականների և այսօր Սիրիայի իրավիճակները ընդհանրապես տարբեր բաներ են: ՌԴ-ը այսօր գործում է բավականին կոռեկտ և դիպուկ: Կարևոր է իմանալ, որ Մոսկվան պայքարում է իսլամականների դեմ ոչ թե միայնակ, այլ Իրանի հետ սերտ համագործակցությամբ: Խոսքը գնում է Սիրիային և Իրանին՝Իսլամական պետություն հրեշից ձերբազատվելու գործում օգնության մասին:
«Եթե որևէ պատմական զուգահեռներ անցկացնելու լինենք, ապա այսօրվա Սիրիայում տիրող իրավիճակը կարելի է համարել Երկրորդ համաշխարհայինից առաջ ստեղծված իրավիճակի հետ: Այդ ժամանակ արևմտյան տերությունները՝Անգլիայի գլխավորությամբ հրաժարվում էին այն բանից, որպեսզի ԽՍՀՄ-ի հետ միասնական ճակատով հանդես գան հիտլերյան Գերմանիայի դեմ: Ինչպես հայտնի է, հետագայում նրանք ստիպված էին կազմել հակահիտլերյան կոալիցիա ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները համառորեն հրաժարվում էին Մոսկվայի հետ Իսլամական պետության դեմ համատեղ պայքարից, սակայն Սիրիայում ռուսական ակտիվության հետ իրավիճակը ամբողջությամբ փոխվում է", - ասաց նա: